«Հորմուզի նեղուցում նավարկության խափանումը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի պարտադրած պատերազմի հետևանք է։ Եթե եվրոպական երկրները իսկապես մտահոգված են տարածաշրջանի խաղաղությամբ և անվտանգությամբ, ապա պետք է ճնշում գործադրեն ագրեսորների վրա և ստիպեն դադարեցնելու նրանց ռազմական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ»,- ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։                
 

Ինքն իր գործին խփեց՝ հանուն հաճախորդի

Ինքն իր գործին խփեց՝ հանուն հաճախորդի
19.03.2026 | 17:18

Ասում են՝ էսօր հաճախորդի միջազգային օրն ա։

Միանգամից զգացվեց։ Մտա բանջարեղենի խանութ՝ կանաչի առնելու, վաճառողը մեղավոր ձայնով ասում ա՝ կանաչին էսօրվա չի։

Չէ՛, դուք պատկերացնում ե՞ք, ինքը իրա գործին խփեց՝ հանուն հաճախորդի բարօրության։ Հետո էլ ասում եք... Իսկ ի՞նչ ենթատեքստ են պարունակում էդ բառերը, ի՞նչ պիտի մտածի հոբելյարը, այսինքն՝ հաճախորդը։

Առաջինը՝ եթե էսօրվա չի, ուրեմն՝ երեկվա կանաչի ա։ Մտքիդ ծերով էլ չի անցնի, որ կարող ա երեկ չէ առաջին օրվա կամ ավելի հին լինի։ Եթե անգամ պարզ տեսնում էս, որ մի օրում կանաչին երբեք չէր հասնի ճլորածության էդ աստիճանի, էլի չես հավատում։ Ախր, մարդու համար երեկվա կանաչին արդեն նեղսրտելու պատճառ ա, ո՜նց կարող ա ավելի հին կանաչի ծախի։ Ու արհամարհելով տեսողական, լսողական, շոշափողական և մնացած բոլոր զգայարաններդ՝ առնում ես՝ կանաչու համար մի օրին ի՜նչ ա, որ։

Երկրորդը՝ միանգամից հարազատանում ես հետը՝ էսօր ազնիվ մարդու հանդիպելը նույնն ա, ինչ այլմոլորակայինի հանդիպես։ Ուրեմն՝ սրանից հետո ստեղից ա պետք կանաչի առնել։

Ու երրորդը, որ ամենակարևորն ա, հասկանում ես, որ էս խանութից միշտ ամենաթարմ ապրանք կառնես, որովհետև եթե հանկարծ հին լինի, էս ազնիվ մարդը կզգուշացնի։

Ա՛յ տենց՝ մարդը մի նեղսրտած խոստովանությամբ երեք նապաստակ խփեց։ Ու, որ ամենահետաքրքիրն ա՝ եթե անգամ անցյալ տարվա կանաչի լինի, մարդը էլի չի խաբում, որովհետև «էսօրվա» նշանակում ա, որ ոչ թե էսօր ա քաղած, այլ, որ ինքն էսօր ա ստացել։

Ես բոլոր կանաչի ծախողներին հոգեբանի դիպլոմ կտայի։

Բա պանիրը։

Մտնում ես սուպերմարկետ։ Պանիրը ցելոֆանե ժապավենով փաթաթած, դրած ա՝ վրան էսօրվա ամսաթիվն ա նշած։ Վերցնում ես ձեռդ՝ միակ թարմ բանը ամսաթիվն ա՝ ջուրը դուրս տված, ծերերը՝ դեղնած, չորացած, զգում ես, որ իր կյանքի վերջին օրերն ա ապրում։ Զառամության նշաններից մենակ Ալցհեյմեր չունի։ Բայց, մեկ ա, վրան էսօրվա ամսաթիվն ա։

Ու էլի չեն խաբում։ Դա փաթեթավորման ամսաթիվն ա, ոչ թե պանրի պատրաստման։ Էդ խանութում իր անցկացրած հերոսական ամիսների ընթացքում պանրի էդ կտորը ամեն օր փաթեթավորվել ա էդ օրվա ամսաթվով։ Երևի էդ մի կտոր պանրի վրա մի երկու հարյուր մետր փաթեթավորման ժապավեն ա ծախսվել։

Բա կաթնամթերքը։ Մեր օրերում հավանականությունը, որ ձեռդ կգցես ու ցուցափեղկից էսօրվա թթվասեր կվերցնես, հավասար ա զրոյի։ Էսօրվանն ամենախորքում ա, որ անզեն աչքով չես տեսնի ու անզեն ձեռքով չես հասնի, իսկ դիմացի շարքում դրված են ամենահները։ Նայում ես՝ թթվասերն արդեն հոգեվարքի մեջ ա, բայց հպարտ կանգնած ա ցուցափեղկին, ինչպես պառավ մարմնավաճսռը՝ մայթին։

Աղիքային ցուպիկներ ունենալու նուրբ արվեստը...

Չէ՛, ես դպրոցում նոր առարկա կմտցնեի՝ Հաճախորդի զգոնության և տոկունության հիմունքներ։ Շատ օգտակար առարկա կլիներ։

Իսկ հաճախորդներին շնորհավորում եմ իրանց միջազգային օրվա առթիվ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ